Logo

ATP-ի ամփոփիչ մրցաշարի հաղթողը կարող է վաստակել ռեկորդային գումար

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:02 / 20.10.2022Թենիս
null

ATP-ի ամփոփիչ մրցաշարի հաղթողը ռեկորդային գումար կվաստակի թենիսի պատմության մեջ, եթե հաղթի բոլոր մրցախաղերում, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Չեմպիոնը մրցաշարում անպարտելի լինելու դեպքում կվաստակի 4,7 միլիոն դոլար: Խմբային փուլում հաղթանակի համար թենիսիստը կվաստակի ավելի քան 383 հազար դոլար, կիսաեզրափակիչում հաղթանակի համար՝ 1 միլիոն դոլար, իսկ եզրափակիչում հաղթելու դեպքում՝ 2.2 միլիոն դոլար:

Բացի այդ, յուրաքանչյուր թենիսիստ մասնակցության համար կվաստակի 320 հազար դոլար:

ATP-ի ամփոփիչ մրցաշարը կկայանա նոյեմբերի 13-ից նոյեմբերի 20-ը Թուրինում: Այս պահին իրենց մասնակցությունն ապահովել են իսպանացիներ Ռաֆայել Նադալն ու Կառլոս Ալկարասը, նորվեգացի Կասպեր Ռուդը, հույն Ստեֆանոս Ցիցիպասն ու սերբ Նովակ Ջոկովիչը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ