Փետրվարի 19-ին կհրապարակվի թենիսի տղամարդկանց թարմացված վարկանիշային աղյուսակը։
Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը 2019թ. մարտից հետո առաջին անգամ դուրս կմնա լավագույն տասնյակից, գրում է Only Tennis-ը։ Թարմացված աղյուսակում 25-ամյա թենիսիստը կլինի 11-րդը։
Փոփոխությունը պայմանավորված է ավստրալացի Ալեքս Դե Մինորի՝ Ռոտերդամի ATP-500 շարքի մրցաշարի 1/4 եզրափակիչում աշխարհի 5-րդ ռակետ Արտյոմ Ռուբլյովի դեմ խաղում տարած հաղթանակով (7-6, 4-6, 6-3)։
Դե Մինորը Ռոտերդամի մրցաշարում ապահովել է նվազագույնը 110 միավոր, ինչի շնորհիվ վարկանիշային աղյուսակում 11-րդ դիրքից կբարձրանա 9-րդ տեղ։
Ցիցիպասը կորցրել էր 1100 միավոր 2024թ. սկզբին Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում պայքարից դուրս մնալու պատճառով։ 25-ամյա թենիսիստը նախորդ տարի հասել էր մինչև մրցաշարի եզրափակիչ, որտեղ երեք սեթում պարտվել էր աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին՝ 3-6, 6-7, 6-7։
ATP վարկանիշային աղյուսակում Ստեֆանոս Ցիցիպասի լավագույն արդյունքը եղել երրորդ տեղը, որը նա զբաղեցրել է 2021թ. օգոստոսի 9-ի թարմացումից հետո։


