Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է 2023 թվականի լավագույն խաղարկումը։
Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել իսպանացի Կառլոս Ալկարասի ու իտալացի Յաննիկ Սիների դիմակայության դրվագներից մեկը։ Մայամիում կայացած «Մասթերսի» այդ խաղարկման ժամանակ թենիսիստները կատարել էին 25 հարված։
Հիշեցնենք, որ այդ մրցախաղում Յաննիկ Սիներն առավելության էր հասել 6-7 (4-7), 6-4, 6-2 հաշվով։