Logo

ATP. Սիները կրկին առաջին ռակետն է, Խաչանովը նահանջել է

11:49 / 03.11.2025Թենիս
null

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է մենախաղի դասակարգման աղյուսակը։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է 4 տեղով ու 2320 միավորով այժմ աշխարհի 18-րդ ռակետն է։

Յանիկ Սիները (Իտալիա) Փարիզի «Մասթերսը» հաղթելու շնորհիվ միավորների քանակը հասցրել է 11500-ի, շրջանցել է Կառլոս Ալկարասին (Իսպանիա, 11250)` բարձրանալով առաջին տեղ։

Լավագույն տասնյակում են նաև Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 5560), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4735), Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 4580), Բեն Շելթոնը (ԱՄՆ, 3970), Ալեքս Դե Մինորը (Ավստրալիա, 3935), Ֆելիքս Օժե-Ալյասիմը (Կանադա, 3845), Լորենցո Մուզետին (Իտալիա, 3685) և Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 3235)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ