Logo

ATP. Խաչանովի առաջընթացն ու թոփ-10-ը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:23 / 17.10.2022Թենիս
Խաչանով-ATP

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակը:

Առաջատարը շարունակում է մնալ իսպանացի 19-ամյա թենիսիստ Կառլոս Ալկարասը: Լավագույն տասնյակ է բարձրացել կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը, որն այնտեղից դուրս է մղել բրիտանացի Քեմերոն Նորիին:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը վերադարձել է 18-րդ տեղ՝ այնտեղից 1 դիրք իջեցնելով արգենտինացի Դիեգո Շվարցմանին:

ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը հոկտեմբերի 17-ի դրությամբ

1 (1)․ Կառլոս Ալկարաս՝ Իսպանիա, 6730 միավոր
2 (2)․ Ռաֆայել Նադալ՝ Իսպանիա, 5810
3 (3)․ Կասպեր Ռուդ՝ Նորվեգիա, 5600
4 (4)․ Դանիիլ Մեդվեդև՝ Ռուսաստան, 5155
5 (5)․ Ստեֆանոս Ցիցիպաս՝ Հունաստան, 4930
6 (6)․ Ալեքսանդր Զվերև՝ Գերմանիա, 4860
7 (7)․ Նովակ Ջոկովիչ՝ Սերբիա, 4320
8 (9)․ Անդրեյ Ռուբլյով՝ Ռուսաստան, 3685
9 (8)․ Թեյլոր Ֆրից՝ ԱՄՆ, 3195
10 (13)․ Ֆելիքս Օժե-Ալյասիմ՝ Կանադա, 3155

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ