Logo

ATP. Խաչանովի նահանջն ու թոփ-10-ը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:45 / 10.10.2022Թենիս
null

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակը:

Առաջատարը շարունակում է մնալ 19-ամյա իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը: Հույն Ստեֆանոս Ցիցիպասը բարձրացել է 5-րդ տեղ՝ այնտեղից 1 աստիճան իջեցնելով Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևին:

Թոփ-10-ում է հայտնվել ամերիկացի Թեյլոր Ֆրիցը, նա 8-րդ տեղում է: Լավագույն տասնյակից դուրս է մնացել լեհ Հուբերտ Հուրկաչը:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է 1 դիրքով՝ հայտնվելով 19-րդ տեղում:

ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը հոկտեմբերի 10-ի դրությամբ

1 (1)․ Կառլոս Ալկարաս՝ Իսպանիա, 6740 միավոր
2 (2)․ Ռաֆայել Նադալ՝ Իսպանիա, 5810
3 (3)․ Կասպեր Ռուդ՝ Նորվեգիա, 5645
4 (4)․ Դանիիլ Մեդվեդև՝ Ռուսաստան, 5245
5 (6)․ Ստեֆանոս Ցիցիպաս՝ Հունաստան, 5065
6 (5)․ Ալեքսանդր Զվերև՝ Գերմանիա, 5040
7 (7)․ Նովակ Ջոկովիչ՝ Սերբիա, 4320
8 (11)․ Թեյլոր Ֆրից՝ ԱՄՆ, 3510
9 (9)․ Անդրեյ Ռուբլյով՝ Ռուսաստան, 3480
10 (8)․ Քեմերոն Նորի՝ Մեծ Բրիտանիա, 3445

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ