ATP-ն հրապարակել է համաշխարհային թենիսիստների վարկանիշային նոր աղյուսակը։
Աշխարհի առաջին ռակետը շարունակում է մնալ սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում են Իսպանիայի ներկայացուցիչ Կառլոս Ալկարասը և ռուս Դանիիլ Մեդվեդևը։ Տասնյակում են ընդգրկվել նաև Հոլգեր Ռունեն, Ստեֆանոս Ցիցիպասը, Անդրեյ Ռուբլյովը, Յանիկ Սիները, Թեյլոր Ֆրիցը, ԿԱսպեր Ռուդը և Ալեքսանդր Զվերևը։
Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը, որը երեկ հաղթեց չինական Չժուհայի ATP 250 դասի մրցաշարում, առաջադիմել է մեկ տեղով և այս պահին 14-րդ տեղում է։ Չժուհայի մրցաշարի եզրափակիչում 27-ամյա թենիսիստը եզրափակիչում 7-6, 6-1 հաշվով առավելության հասավ ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը տևական ժամանակ կորտից բացակայում էր «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքի պատճառով։ Նա չէր մասնակցել նաև «Ուիմբլդոնին», իսկ US Open-ի մեկնարկում 3 սեթում պարտվել էր ամերիկացի Մայքլ Մմոյին: