Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը:
Աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում շարունակում է մնալ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է մեկ աստիճան և այժմ 12-րդն է:
ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն ապրիլի 24-ի դրությամբ
- 1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 7135 միավոր
- 2 (2). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6770
- 3 (4). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 5240
- 4 (3). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 5210
- 5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5195
- 6 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4280
- 7 (7). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 4070
- 8 (8). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3615
- 9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3405
- 10 (10). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3290