Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը, որը շարունակում է գլխավորել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը: Սերբ թենիսիստը 379-րդ շաբաթն է անցկացնում աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում և թարմացրեց իր իսկ կողմից սահմանված ռեկորդը։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է մեկ աստիճան և 15-րդն է: Մեկ աստիճան նահանջել և այժմ 9-րդն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը:
ATP-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ը մարտի 6-ի դրությամբ
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 7160 միավոր
2 (2). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6780
3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5805
4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 5560
5 (5). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3795
6 (7). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 3775
7 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3660
8 (10). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 3321
9 (8). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) ՝ 3315
10 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3245