Logo

ATP. Խաչանովը կրկին նահանջել է

15:19 / 27.10.2025Թենիս
null

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է մենախաղի դասակարգման աղյուսակը։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է մեկ տեղով և 2620 միավորով այժմ աշխարհի 14-րդ ռակետն է։

Լավագույն տասնյակ են վերադարձել Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 3235) և Ֆելիքս Օժե-Ալյասիմը (Կանադա, 3195), որոնք իրենց դիրքը բարելավել են երկուական տեղով` բարձրանալով համապատասխանաբար 9-րդ ու 10-րդ տեղեր։

Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 11340)։ Լավագույն հնգյակում են նաև Յանիկ Սիները (Իտալիա, 10500), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6160), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4685) և Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 4580)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ