ATP-ն ներկայացրել է թենիսիտների դասակարգման թարմացված աղյուսակը։
Լավագույն տասնյակում միայն մեկ փոփոխություն է եղել։ Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Ռուբլյովը (3885 միավոր) շրջանցել է Կասպեր Ռուդին (Նորվեգիա, 3880) և վերադարձել 8-րդ տեղ։
Աղյուսակը շարունակում է գլխավորել իտալացի Յանիկ Սիները (9570), որին հաջորդում են Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 8460), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 8130), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6485) և Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 6525)։
Դիրքը մեկ տեղով բարելավել է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որն այժմ ունի 1830 միավոր և 21-րդն է դասակարգման աղյուսակում։
WTA. Էլինա Ավանեսյանը 18 տեղով բարելավել է դիրքը, թոփ-10-ում փոփոխություններ չեն եղել


