Logo

ATP. Ջոկովիչի ռեկորդը, Խաչանովի դիրքն ու թոփ-10-ը

11:50 / 27.02.2023Թենիս
null

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը, որը շարունակում է գլխավորել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը:

Սերբ թենիսիստը 378-րդ շաբաթն է անցկացնում աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։ Ջոկովիչը գերազանցեց գերմանացի Շտեֆի Գրաֆի ռեկորդը, որը 377 շաբաթ էր եղել աշխարհի առաջին ռակետ, ռեկորդը գրանցվել էր 1997 թվականին:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը հունվարին «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում պարտվելուց հետո կորտ դուրս չի եկել, մնացել է 14-րդ տեղում:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նահանջել է երկու աստիճան և 8-րդն է:

ATP-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ը փետրվարի 27-ի դրությամբ

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 6980 միավոր

2 (2). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6780

3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5805

4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 5515

5 (7). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3660

6 (5). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3405

7 (8). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 3320

8 (6). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 3315

9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա) ՝ 3245

10 (10). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 3161

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ