Logo

ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանության արդյունքները

12:17 / 08.11.2025Թենիս
Պաշտոնական
null

Կայացել է ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի մենախաղի խմբային փուլի վիճակահանությունը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Բյորն Բորգի անվան խումբ. Յանիկ Սիներ (Իտալիա, առաջին ռակետ), Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, երրորդ ռակետ), Բեն Շելթոն (ԱՄՆ, 6-րդ ռակետ), Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա, 8-րդ ռակետ)/ Լորենցո Մուզետի (Իտալիա, 9-րդ ռակետ)։

Ջիմի Քոնորսի անվան խումբ. Կառլոս Ալկարաս (Իսպանիա, երկրորդ ռակետ), Թեյլոր Ֆրից (ԱՄՆ, չորրորդ ռակետ), Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 5-րդ ռակետ), Ալեքս Դե Մինոր (Ավստրալիա, 7-րդ ռակետ)։

Մրցաշարի վերջին մասնակիցը կհաստատվի նոյեմբերի 8-ին։ Մուզետին Աթենքի ATP-250 կարգի մրցաշարի եզրափակիչում Նովակ Ջոկովիչին հաղթելու դեպքում անցնող տարվա ընթացքում վաստակած միավորներով կշրջանցի Օժե-Ալյասիմին։

ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարը կկայանա նոյեմբերի 9-16-ն Իտալիայի Թուրին քաղաքում և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը կհեռարձակվեն Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ