Logo

ATP-ի Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչը ռեկորդ է գրանցել Իտալիայում

23:44 / 20.11.2023Թենիս
null

ATP-ի Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչն իտալական հեռուստաընկերության պատմության մեջ ռեկորդ է գրանցել՝ դառնալով ամենամեծ դիտողականություն գրանցած թենիսային հանդիպումը, հայտնում է quindicizero-ն:

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի ու իտալացի Յանիկ Սիների մրցավեճին իտալական երկու հեռուստաալիքներվ հետևել է 6.6 միլիոն մարդ:

Հիշեցնենք, որ Ջոկովիչն ATP Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում ոչ մի խնդիր չունեցավ աշխարհի չորրորդ ռակետի դեմ խաղում: 36-ամյա Նովակը 1 ժամ 44 րոպե տևած պայքարում հաղթեց 6-3, 6-3 հաշվով:

Ջոկովիչը մարզական կարիերայում ռեկորդային՝ 7-րդ անգամ հաղթեց ATP Ամփոփիչ մրցաշարը և գերազանցեց Ռոջեր Ֆեդերերի ցուցանիշը (6 հաղթանակ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա