Կառլոս Ալկարասը երկրորդ հաղթանակը տարավ ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի մենախաղի խմբային փուլում։
Ջիմի Քոնորսի անվան խմբի երկրորդ տուրում իսպանացի թենիսիստը 6-7 (2-7), 7-5, 6-3 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Թեյլոր Ֆրիցի (ԱՄՆ, 6-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Կողմերը մրցեցին 2 ժամ 50 րոպե։
Ալկարասը 2 միավորով խմբի առաջատարն է, Ֆրիցը 1 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։
Խմբի մյուս մրցախաղում նոյեմբերի 11-ին կմրցեն Ալեքս Դե Մինորը (Ավստրալիա, 7-րդ ռակետ) և Լորենցո Մուզետին (Իտալիա, 9-րդ ռակետ)։ Մեկնարկը` ժամը 23:30-ին։
ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարը ցուցադրվում է Fast TV հավելվածում (iOS, Android):


