Logo

ATP-ի Ամփոփիչ մրցաշար. Ալկարասի հաղթական մեկնարկը

22:55 / 09.11.2025Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով է մեկնարկել ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարը։

Ջիմի Քոնորսի անվան խմբի առաջին տուրում իսպանացի թենիսիստը 7-6 (7-5), 6-2 հաշվով հաղթել է Ալեքս Դե Մինորին (Ավստրալիա, 7-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 42 րոպե։

Խմբի մյուս մրցախաղում Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 6-րդ ռակետ) կմրցի Լորենցո Մուզետիի (Իտալիա, 9-րդ ռակետ) դեմ։ Կողմերը կհանդիպեն նոյեմբերի 10-ին, մեկնարկը` ժամը 17:00-ին։

ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարը ցուցադրվում է Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ