Logo

ATP և WTA. Խաչանովը պահպանել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է աղյուսակում

16:31 / 19.05.2025• Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքն ու 1910 միավորով 24-րդ ռակետն է։

Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10380), երկրորդ տեղ է բարձրացել Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 8850)։ Լավագույն հնգյակում են նաև Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 7285), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4625) և Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4610)։

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն էլ WTA-ի դասակարգման աղյուսակում նահանջել է երկու տեղով և այժմ 40-րդն է։ Նա ունի 1380 միավոր։

Կանանց պայքարում Արինա Սաբալենկան (Բելառուս, 10683) առաջին տեղում է։ Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6863) երկրորդն է, Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6243)` երրորդը, Ժասմին Պաոլինին (Իտալիա, 5865)` չորրորդը։ Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 5838) Հռոմի «Մասթերսի» տիտղոսը չպաշտպանելու հետևանքով նահանջել է 5-րդ տեղ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ