Logo

ATP և WTA. Խաչանովը բարելավել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է

11:53 / 14.07.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ հասնելու շնորհիվ ATP-ի` հուլիսի 14-ին թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 2590 միավորով այժմ աշխարհի 17-րդ ռակետն է։

Տղամարդկանց մենախաղի առաջատարը 12030 միավորով «Ուիմբլդոնի» նորընծա չեմպիոն Յանիկ Սիներն է։ Երկրորդը Կառլոս Ալկարասն է (Իսպանիա, 8600), երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6310), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5035) բարձրացել է չորրորդ տեղ։

Բեն Շելթոնը (ԱՄՆ, 3330) կարիերայում առաջին անգամ 9-րդ տեղում է։ Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան, 3110) դիրքը բարելավել է չորս տեղով և 10-րդն է։

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն էլ WTA-ի դասակարգման աղյուսակում նահանջել է չորս տեղով։ 22-ամյա թենիսիստուհին 1090 միավորով 53-րդն է։

Կանանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 12420)։ Կոկո Գաուֆը (ԱՄՆ) 7669 միավորով երկրորդ տեղում է, իսկ կարիերայում առաջին անգամ «Ուիմբլդոնի» տիտղոսը նվաճած Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 6813) բարձրացել է երրորդ տեղ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ