Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է դասակարգման թարմացված աղյուսակը։
Լավագույն տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Աղյուսակը շարունակում է գլխավորել իտալացի Յանիկ Սիները (11180 միավոր), որին հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6875), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 6690), Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 5560), Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5475), Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան, 4645), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4060), Հուբերտ Հուրկաչը (Լեհաստան, 4060), Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 4010) և Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա, 3920)։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է չորս տեղով և 1680 միավորով այժմ 27-րդն է։
WTA-ն նույնպես հրապարակել է թենիսիստուհիների թարմացված դասակարգման աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 10885 միավոր)։ Հնգյակում են նաև Արինա Սաբալենկան (Բելառուս, 8716), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6220), Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 5871) և Յասմին Պաոլոինին (Իտալիա, 5348)։
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կրկին բարելավել է դիրքը և 49-ից բարձրացել 47-րդ տեղ։ 21-ամյա թենիսիստուհին ունի 1140 միավոր և գրանցել է կարիերայի լավագույն ցուցանիշը։