Logo

ATP և WTA. Ավանեսյանն ու Խաչանովը կրկին առաջադիմել են

10:57 / 28.10.2024Թենիս
null

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է դասակարգման աղյուսակը։

Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Առաջատարը շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները (11420 միավոր), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 7120), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6805), «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 6210) և Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5230)։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչ հասնելու շնորհիվ դիրքը բարելավել է երեք տեղով և այժմ 2225 միավորով 21-րդն է։

WTA-ն նույնպես հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան (9016) է, երկրորդը` Իգա Շվյոնտեկը (7970)։ Եռյակը եզրափակում է Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 5230), չորրորդ տեղ է բարձրացել իտալացի Յասմին Պաոլինին (5144), որին հաջորդում է Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 4971)։

Երկրորդ շաբաթն անընդմեջ առաջադիմել է նաև Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը, որը, կարիերայում առաջին անգամ բարձրացել է 43-րդ տեղ։ Նա ունի 1182 վարկանիշային միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ