Logo

ATP և WTA. Ավանեսյանի ու Խաչանովի դիրքերը

12:12 / 14.10.2024Թենիս
null

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է դասակարգման աղյուսակը։

Լավագույն հնգյակում փոփոխություն չի եղել։ Առաջատարի դիրքը շարունակում է պահպանել իտալացի Յանիկ Սիները, որին հաջորդում են իսպանացի Կառլոս Ալկարասը և Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը մնացել է չորրորդ տեղում, իսկ թոփ-5-ը եզրափակում է ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևը։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է մեկ տեղով և 26-րդն է։

WTA-ն նույնպես հրապարակել է թենիսիստուհիների թարմացված դասակարգման աղյուսակը, որի առաջատարը դարձյալ լեհ Իգա Շվյոնտեկն է։ Լավագույն հնգյակում են նաև Արինա Սաբալենկան (Բելառուս), Կոկո Գաուֆը (ԱՄՆ), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ) և Ելենա Ռիբակինան (Ղազախստան)։

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ աստիճան ու 48-րդ տեղում է։ 22-ամյա թենիսիստուհին այս օրերին Ճապոնիայի Օսակա քաղաքում է, որտեղ կմասնակցի WTA-250 շարքի մրցաշարին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ