Թուրինում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթեց լեհ Հուբերտ Հուրկաչին:
2 ժամ 6 րոպե տևած պայքարում սերբ թենիսիստն առավելության հասավ 7-6 (7-1), 4-6, 6-1 հաշվով:
Նախորդ խաղում Ջոկովիչը պարտվել էր իտալացի Յանիկ Սիներին և ընդհատել 19 խաղից բաղկացած հաղթական շարքը:
A խմբում ընդգրկված է նաև Հոլգեր Ռունեն, իսկ Հուբերտ Հուրկաչը փոխարինել է վնասվածք ստացած Ստեֆանոս Ցիցիպասին: