Աշխարհի 1-ին ռակետ Նովակ Ջոկովիչը ATP Ամփոփիչ մրցաշարում մեկնարկեց հաղթանակով:
3 ժամ 6 րոպե տևած համառ պայքարում սերբը 7-6 (7-4), 6-7 (1-7), 6-3 հաշվով հաղթեց աշխարհի 10-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին:
A խմբում Ջոկովիչն ու Յանիկ Սիներն ունեն 1 միավոր, Հոլգեր Ռունեն ու Ստեֆանոս Ցիցիպասը միավոր չեն վաստակել:
B խմբում ընդգրկված են Ալեքսանդր Զվերևը, Դանիիլ Մեդվեդևը, Անդրեյ Ռուբլյովն ու Կառլոս Ալկարասը: B խմբի մեկնարկային մրցախաղերը կկայանան նոյեմբերի 13-ին: