Logo

ATP Ամփոփիչ մրցաշար․ Ցիցիպաս-Ռունե հանդիպումն անավարտ մնաց

21:15 / 14.11.2023Թենիս
null

Թուրինում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարի A խմբի Ստեֆանոս Ցիցիպաս-Հոլգեր Ռունե հանդիպումը մնաց անավարտ։

Առաջին սեթի 1-2 հաշվի ժամանակ Հունաստանի ներկայացուցիչ Ցիցիպասը վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը։ Հաղթանակը տրվեց դանիացի թենիսիստին։ Կեսգիշերին կկայանա A խմբի ևս մեկ հանդիպում։ Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ուժերը կչափի իտալացի Յանիկ Սիների հետ։

Երեկ Սիները 6-4, 6-4 հաշվով հաղթել էր Ցիցիպասին, իսկ Ջոկովիչը 3 ժամ 6 րոպե տևած համառ պայքարում 7-6 (7-4), 6-7 (1-7), 6-3 հաշվով առավելության էր հասել աշխարհի 10-րդ ռակետ Ռունեի նկատմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա