Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը, որի առաջատարը փոխվել է:
Իսպանացի Կառլոս Ալկարասը բարձրացել է մեկ աստիճանով և այժմ առաջատարն է, երկրորդը Հռոմի մրցաշարում հաղթած Դանիիլ Մեդվեդևն է: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչն առաջին տեղից նահանջել է և այժմ երրորդն է:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մնացել է 11-րդ տեղում:
ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը մայիսի 22-ի դրությամբ
- 1 (2). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6815 միավոր
- 2 (3). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 6330
- 3 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 5955
- 4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 4915
- 5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4775
- 6 (7). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 4375
- 7 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4270
- 8 (8). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3435
- 9 (9). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3390
- 10 (10). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3065