
տուր
01 Հունվար 1970 - 19:54
- - 

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդիի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել: Այս մասին հաղորդում է Globo Esporte-ն:
Բրազիլացի ֆուտբոլիստն ունի վարակի չնչին ախտանշաններ: 22-ամյա խաղացողը գտնվում է տանը՝ Մադրիդում, ինքնամեկուսացման մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանական Լա Լիգայի և Սեգունդայի ակումբներում հանդես եկող 5 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը դրական պատասխան են տվել: Վարակված խաղացողներից 3-ը ելույթ են ունենում Լա Լիգայում, 2-ը՝ Սեգունդայում: Թեստավորման արդյունքները նախնական են: Թեստերի վերստուգումից հետո Լա Լիգան հանդես կգա հայտարարությամբ ու մանրամասնորեն կպատմի արդյունքների մասին:
Հայտնի են «Բարսելոնայի» ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսի թեստի պատասխանները

