
տուր
01 Հունվար 1970 - 19:54
- - 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Ատլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդիի՝ կորոնավիրուսի թեստը դրական էր եղել ու նա մեկուսացվել էր:
Այժմ ֆուտբոլիստը կրկնակի թեստ է հանձնել, և այս անգամ արդեն դրանց արդյունքները բացասական են եղել, տեղեկացնում է EFE-ն: Լոդին մադրիդյան ակումբի միակ ֆուտբոլիստն է, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, ընդ որում՝ նա որևէ ախտանշան չէր ունեցել ու իրեն լավ էր զգացել: Արդեն այսօր՝ մայիսի 15-ին Լոդին կարող է միանալ իր թիմին ու անհատական մարզում անցկացնել:
Իսպանական ակումբներն արդեն վերսկսել են մարզումները, իսկ Լա լիգան, ըստ նախնական տեղեկությունների, մեկնարկելու է հունիսի 12-ին:

