Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի մոտ կորոնավիրուս է հաստատվել՝ հայտնում է «հնդկացիների» մամուլի ծառայությունը:
Սլովենացին ինքնմեկուսացել է՝ խստորեն պահպանելով Իսպանիայի առողջապահական մարմինների սահմանած կանոնները:
«Ատլետիկոն» առաջիկա հանդիպումը կանցկացնի փետրվարի 6-ին: Լա լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոնը կհյուրընկալվի կատալոնական «Բարսելոնային»:
Հավելենք՝ 29-ամյա Օբլակն «Ատլետիկոյի» դարպասը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանել է թիմի անցկացրած բոլոր՝ 21 խաղերում: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 36 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Բարսելոնան» անցկացրած նույնքան խաղից հետո 35 միավորով 5-րդն է: