Logo

«Ատլետիկոյի» 2 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.08.2020ՍՊՈՐՏ
15952560763397 - «Ատլետիկոյի» 2 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

13 Օգոստոս 2020 - 23:00

2

Լեյպցիգ

1

Ատլետիկո Մադրիդ

1 - 0 Դանի Օլմո - 50`

1 - 1 Ժոաո Ֆելիքս - 71`

2 - 1 Թայլեր Ադամս - 88`

Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի առաջին թիմի 2 ֆուտբոլիստներ վարակված են կորոնավիրուսով: Ֆուտբոլիստների անունները չեն հրապարակվել:

«Հիմնական թիմի բոլոր անդամները, ինչպես նաև մարդիկ, որոնք գտնվում են Լիսաբոն մեկնող պատվիրակության ցանկում, նախօրեին հանձնել են օրգանիզմում կորոնավիրուսի առկայության ստուգման թեստեր: Այսօր հայտնի է դարձել, որ վիրուսով վարակված են 2 խաղացողներ: Նրանք այժմ ինքնամեկուսացված են, ու մենք այդ մասին տեղեկացրել ենք համապատասխան մարմիններին: Արձանագրությունում գրված է, որ ամբողջ թիմը պետք է նոր թեստեր հանձնի, ու դա անպայմանորեն կանդրադառնա մարզումների, ուղևորությունների և Պորտուգալիայում ընդհանուր գրաֆիկի վրա»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:

«Ատլետիկոն» հինգշաբթի՝ օգոստոսի 13-ին, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում պետք է մրցի «Լայպցիգի» հետ: Մրցավեճը կայանալու է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Մբապեն մասնակցել է թիմի մարզմանն ու պատրաստ է «Ատալանտայի» դեմ խաղին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ