
տուր
01 Հունվար 1970 - 19:52
- 
Մադրիդի «Ատլետիկոն» ներկայացրել է մարզաշապիկը, որով թիմն անցկացնելու է 2020/21թթ․ մրցաշրջանի արտագնա հանդիպումները:
Մայրաքաղաքային ակումբի տեխնիկական հովանավորն ամերիկյան Nike ընկերությունն է:
Հիշեցնենք, որ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը Լա Լիգայի ավարտված առաջնության արդյունքներով վաստակել է 70 միավոր և աղյուսակի 3-4-րդ հորիզոնականները կիսել «Սևիլիայի» հետ, բայց լրացուցիչ ցուցանիշներով եզրափակել լավագույն եռյակը: «Ատլետիկոն» շարունակում է պայքարը նաև Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում, որի քառորդ եզրափակիչում ուժերը չափելու է «Լայպցիգի» հետ:

❤️ Unidos por el corazón, unidos por el Atleti.
🔱 ¡Os presentamos nuestra segunda equipación de cara a la temporada 2020/21!
👉🏻 https://t.co/3Cm0ezJ0K9🔴⚪ #AúpaAtleti pic.twitter.com/qAaNj15z10
— Atlético de Madrid (@Atleti) July 31, 2020
Հավերցը կարող է «փրկել» «Ատլետիկոյին»

