Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» «Սան Մամես» ստադիոնում նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ:
47-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը երրորդ գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 12 խաղում:
«Աթլետիկոն» 19 միավորով շրջանցեց «Աթլետիկին»՝ բարձրանալով 3-րդ տեղ: Իսպանացի էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 17 միավորով 4-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 9-րդ տուր
«Աթլետիկ Բիլբաո» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0-1 (տեսանյութ)
Անտուան Գրիզման, 47