Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» 2-1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ։ Տանտերերի հաղթական գոլն 89-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի կազմում 65-րդ րոպեին փոխարինամն մտավ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։
«Աթլետիկոն» վաստակեց 19 միավոր և բարձրացավ 4-րդ տեղ։ «Ռեալ Սեսյեդադն» 15 միավորով 6-րդն է։
Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր
«Աթլետիկո» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2-1
Սամուել Լինո, 22, Անտուան Գրիզման, 89 (11մ) - Միկել Օյարսաբալ, 73