Ամերիկացի մարզիկ Դևոն Ալենը սկանդալ է հրահրել ԱՄՆ-ում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնության 110 մետր արգելավազքի եզրափակիչում։
Նա ֆալստարտ է կատարել և որոշ ժամանակ հրաժարվել է հեռանալ վազքուղուց։ Մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել այս մրցաշրջանում աշխարհի լավագույն արդյունքն ունեցող Ալենին, բայց մարզիկը վերադարձել է մեկնարկի հատված։ Ամերիկացին հրաժարվել է թողնել ասպարեզն անգամ երկրորդ անգամ կարմիր քարտ ստանալուց հետո։ Ի վերջո, նրան դուրս են բերել վազքուղուց։
«Դա անչափ ցավալի է։ Մեկնարկային ազդանշանից ընդամենը 0,099 վայրկյան շուտ սկսեցի վազքը։ Շատ ափսոս, բայց այդպիսին են կանոնները»,- NRK-ին հայտնել է Ալենը։


