Կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Աթլետիկոն» համաձայնության են հասել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ մադրիդյան ակումբ հիմնական սկզբունքով տեղափոխության հարցում, հայտնում է Mas Atletico-ն:
«Աթլետիկոն» Գրիզմանի տեղափոխության դիմաց կվճարի 20 միլիոն եվրո: Ավելի վաղ 31-ամյա ֆրանսիացին խաղերի մեծ մասը մնում էր պահեստայինների նստարանին և խաղադաշտ էր մտնում 60-րդ րոպեից հետո:
«Աթլետիկոյի» որոշումը պայմանավորված էր նրանով, որ համապատասխան քանակի խաղերում մեկնարկային կազմում ընդգրկվելու դեպքում մադրիդցիները պետք է 40 միլիոն եվրոյի դիմաց գնեին ֆրանսիացու տրանսֆերային իրավունքը:
Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 9 խաղի, խփել 3 գոլ: Transfermarkt-ը 35 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: