Logo

Ֆալկաոյի գոլն «Աթլետիկոյին» զրկեց հաղթանակից (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
00:56 / 19.10.2022Վիդեո
null

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց «Ռայո Վալյեկանոյին» և 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը:

20-րդ րոպեին «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան բացեց հաշիվը, հանդիպման ավելացված ժամանակի երկրորդ րոպեին «Ռայո Վալյենակոյի» պատասխան գոլը 11-մետրանոց հարվածով խփեց «Աթլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ, կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն։

«Աթլետիկոն» 20 միավորով երրորդ տեղում է, «Ռայո Վալյեկանոն» 12 միավորով 10-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Աթլետիկո» - «Ռայո Վալյեկանո»՝ 1-1 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 20 - Ռադամել Ֆալկաո, 90+2 (11մ.)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ