Մադրիդի «Ատլետիկոն» և սլովենացի դարպասապահ Յան Օբլակը նոր պայմանագիր կկնքեն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
29-ամյա դարպասապահն ու մադրիդյան թիմը կստորագրեն 3 տարվա համաձայնագիր, որը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Օբլակի՝ «Ատլետիկոյի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Յան Օբլակը մադրիդյան թիմի գույները պաշտպանում է 2014 թվականի հուլիսից:


