Logo

Արթուր Դավթյանը Թուրքիայում հաղթեց աշխարհի գավաթի երրորդ փուլը

20:56 / 23.03.2025• Մարմնամարզություն
null

Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում հաղթել է աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։

32-ամյա մարզիկը հանդես է եկել հենացատկ մրցաձևում և 14,650 միավորով գրավել առաջին տեղը` արժանանալով ոսկե մեդալի։

Դավթյանն աշխարհի գավաթի այս խաղարկությունում երկրորդ ոսկե մեդալն է նվաճել։ Նա հաղթել էր նաև գերմական Կոտբուսում կայացած առաջին փուլը։

Հայաստանի թիմը բաց էր թողել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած երկրորդ փուլը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ