Logo

«Աթլետիկը» կամային հաղթանակ տարավ և մոտեցավ թոփ-3-ին

23:55 / 21.12.2024Ֆուտբոլ
null

Բիլբաոյի «Աթլետիկն» Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում հյուրընկալվեց «Օսասունային» և հաղթեց 2-1 հաշվով: 

Բասկյան թիմից գոլի հեղինակ դարձան իսպանացի հարձակվող Գորկա Գուրուսետան և նրա հայրենակից, կիսապաշտպան Ալեքս Բերենգերը:

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը կամային հաղթանակից հետո 36 միավորով չորրորդն է, մեկ միավոր է զիջում լավագույն եռյակը եզրափակող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին», որը երկու խաղ քիչ է անցկացրել: «Օսասունան» 25 միավորով 9-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 18-րդ տուր

«Օսասունա» - «Աթլետիկ»` 1-2 

Լուկաս Տորո, 25 - Գորկա Գուրուսետա, 31, Ալեքս Բերենգեր, 74

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ