Բիլբաոյի «Աթլետիկը» 25-րդ անգամ նվաճեց Իսպանիայի Արքայական գավաթը: Եզրափակիչում բասկյան թիմը հետխաղյա 11-մետրանոցներով 4-2 հաշվով հաղթեց «Մալյորկային»:
Խաղի հիմնական ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով: «Մալյորկայի» կազմում 21-րդ րոպեին հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Դանի Ռոդրիգեսը: Տանտերերից 50-րդ րոպեին պատասխանեց իսպանացի կիսապաշտպան Օյան Սանսետը: Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին:
Իսպանիայի Արքայական գավաթ, եզրափակիչ
«Աթլետիկ Բիլբաո» - «Մալյորկա»՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 4-2)
Օյան Սանսետ, 50 - Դանի Ռոդրիգես, 21


