Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում կայացավ բասկյան գլխավոր դերբին. «Աթլետիկը» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։
Տանտերերի հաղթական գոլը 26-րդ րոպեին խփեց Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Օյան Սանսեթը։
Սան Սեբաստիանը ներկայացնող թիմի հայտացուցակից կրկին բացակայում էր Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը շարունալում է ապաքինվել վնասվածքից։
«Աթլետիկը» 23 միավորով 5-րդ տեղում է, «Ռեալ Սոսիեդադը» 18 միավորով 10-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 14-րդ տուր
«Աթլետիկ Բիլբաո» - «Ռեալ Սոսիեդադ»` 1-0
Օյան Սանսեթ, 26