Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» տնային խաղում 7-1 հաշվով հաղթեց «Ռեալ Վալյադոլիդին»:
Դուբլ գրանցեց Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը:
Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 48 միավորով չորրորդն է, «Վալյադոլիդը»` 15 միավորով 20-րդը:
Իսպանիայի Լա լիգա, 25-րդ տուր
«Աթլետիկ Բիլբաո» - «Ռեալ Վալյադոլիդ»` 7-1 (տեսանյութ)
Մանու Յաուրեգիզար, 10, Նիկո Ուիլյամս, 35, 66, Մարկան Սանադի, 43, Օյան Սանսետ, 45+2, Գորկա Գուրուզետա, 69, Ինյակի Ուիլյամս, 87 - Մամադու Սիլա, 47
Հեռացում` Ստանկո Յուրիչ, 56 («Վալյադոլիդ»)