Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» «Սան Մամես» ստադիոնում ոչ-ոքի` 0-0 հաշիվը գրանցեց «Լեգանեսի» դեմ խաղում։
Բասկյան ակումբն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն, մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեց 29 հարված, բայց հաշիվը բացել ու հաղթել այդպես էլ չկարողացավ:
«Աթլետիկը» միավորների քանակը հասցրեց 40-ի, շրջանցեց «Բարսելոնային» և բարձրացավ երրորդ տեղ։ «Լեգանեսը» 23 միավորով 16-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 21-րդ տուր
«Աթլետիկ» - «Լեգանես»` 0-0
Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


