Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Աթլետիկոյի» վինգեր Ռոդրիգո Ռիկելմեն կարիերան կշարունակի «Բետիսում», հաստատում է անդալուզյան ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2030 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Տրանսֆերն արժեցել է 8 միլիոն եվրո:
Ռիկելմեն Մադրիդի «Աթլետիկոյի» սան է, ակումբի համակարգում է 2017 թվականից: Բացի «Աթլետիկոյում» ելույթներից, այս ընթացքում նա վարձակալական հիմունքով խաղացել է «Բորնմութում», «Միրանդեսում» ու «Ժիրոնայում»: Ռիկելմեն «Աթլետիկոյում» անցկացրել է 75 խաղ, խփել 5 գոլ, կատարել 7 ասիստ, Իսպանիայի հավաքականում անցկացրել է 2 խաղ:
That smile says it all 😁 pic.twitter.com/Vx4lazRwln
— Real Betis Balompié (@RealBetis_en) July 4, 2025


