Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 22-րդ տուրում ընդունեց «Մալյորկային» և հաղթեց 2-0 հաշվով:
Գոլ խփեցին բրազիլացի պաշտպան Սամուել Լինոն և ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 48 միավորով երկրորդն է, մեկ միավորով զիջում է առաջատար Մադրիդի «Ռեալին»: «Մալյորկան» 30 միավորով 7-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 22-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Մալյորկա»` 2-0
Սամուել Լինո, 26, Անտուան Գրիզման, 90+3
Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


