Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն Jugones-ի եթերում անդրադարձել է թիմի պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսի ապագային: Իսպանական գրանդի նախագահն ասել է, թե ինչ դիրքորոշում ունի 23-ամյա ֆուտբոլիստը ստեղծված իրավիճակում։
«Ֆելիքսը չի ուզում խաղալ «Աթլետիկոյում»: Եթե այլ թիմեր ցանկանան գնել նրա տրանսֆերը, մենք քննարկումներ կունենանք այդ թեմայով»,- ասել է «Աթլետիկոյի» նախագահը:
Հիշեցնենք, որ Ժոաու Ֆելիքսը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալությամբ անցկացրեց Լոնդոնի «Չելսիի» կազմում: Վերադարձից հետո նա պաշտոնական խաղերի չի մասնակցել «Ռոխիբլանկոսների» կազմում:
Պորտուգալացին օրերս հայտարարել էր, որ կցանկանար խաղալ կատալոնական «Բարսելոնայի» կազմում, ինչը բարկացրել էր «Աթլետիկոյի» երկրպագուներին:


