Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի վերջին խաղերում Մադրիդի «Աթլետիկոն» և «Բետիսը» տնային հաղթանակներ տարան:
Դիեգո Սիմեոնեի թիմը 3-0 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»: Գոլ խփեցին Ալեքսանդր Սյորլոտը, Քոնոր Գալահերը և Խուլիան Ալվարեսը:
«Բետիսն» էլ 5-1 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»:
«Աթլետիկոն» 66 միավորով երրորդն է, «Բետիսը»` 54 միավորով 5-րդը, «Ռայո Վալյեկանոն»` 41 միավորով 11-րդը, «Վալյադոլիդը» 16 միավորով վերջին` 20-րդն է և այլևս չի կարող տեղը պահպանել Լա լիգայում, 17-րդ տեղում գտնվող «Ալավեսից» հետ է 18 միավորով:
Իսպանիայի Լա լիգա, 33-րդ տուր
«Աթլետիկո» - «Ռայո Վալյեկանո»` 3-0 (տեսանյութ)
Ալեքսանդր Սյորլոտ, 3, Քոնոր Գալահեր, 45, Խուլիան Ալվարես, 77
«Բետիս» - «Ռեալ Վալյադոլիդ»` 5-1 (տեսանյութ)
Խեսուս Ռոդրիգես, 17, Կուչո Էրնանդես, 64, Իսկո, 66, Ռոմեին Պերո, 84, Աբդե Էզալզուլի, 90 - Չուկի, 41


