Logo

«Աթլետիկոյի» առաջին հաղթանակը

01:09 / 14.09.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոն» Լա լիգայի նոր մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ:

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը տանը 2-0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»: Գոլերից մեկը խփեց արգենտինացի վինգեր Նիկոլաս Գոնսալեսը, որը նորամուտը նշեց մադրիդյան գրանդում:

«Աթլետիկոն» 5 միավորով 9-րդն է, «Վիլյառեալը»` 7 միավորով չորրորդը:

Իսպանիայի Լա լիգա, չորրորդ տուր

«Աթլետիկո» - «Վիլյառեալ»` 2-0

Պաբլո Բարիոս, 9, Նիկոլաս Գոնսալես, 52

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ