Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում ընդունեց «Լաս Պալմասին» և հաղթեց 5-0 հաշվով:
Դուբլ գրանցեցին վինգերներ, իսպանացի Մարկոս Լյորենտեն և արգենտինացի Անխել Կորեան, մեկ գոլ էլ խփեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 25 խաղից հետո 51 միավորով 3-4-րդ տեղերն է բաժանում կատալոնական «Բարսելոնայի» հետ, որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Լաս Պալմասը» 35 միավորով 8-9-րդ տեղերն է բաժանում «Վալենսիայի» հետ:
Լա լիգա, 25-րդ տուր
«Աթլետիկո» - «Լաս Պալմաս»՝ 5-0 (տեսանյութ)
Մարկոս Լյորենտե, 15, 20, Անխել Կորեա, 47, 62, Մեմֆիս Դեպայ, 87


