Լա լիգայի 7-րդ տուրում «Աթլետիկոն» արտագնա հաղթանակի հասավ «Օսասունայի» նկատմամբ: Առաջին խաղակեսում հեռացվեց դաշտի տերերի մարզիչ Յագոբա Արասատեն, իսկ խաղի վերջում թիմերը մնացին 10 ֆուտբոլիստով՝ կարմիր քարտ ստացան Չիմի Ավիլան և Ալվարո Մորատան
Մադրիդյան թիմն այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 13 միավոր ու զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ «Օսասունան» 7 միավորով 14-րդն է:
«Օսասունա» - «Աթլետիկո»՝ 0-2 (տեսանյութ)
Անտուան Գրիզման, 20, Ռոդրիգո Ռիկելմե, 81