Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը 3-0 հաշվով հաղթեց «Վալենսիային»:
Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում գոլով աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, բելգիացի վինգեր Յանիկ Կարասկոն ու ֆրանսիացի կիսապաշտպան Տոմա Լեմարը:
26 խաղից հետո «Աթլետիկոն» 51 միավորով երրորդն է և 14 միավոր զիջում է առաջատար կատալոնական «Բարսելոնային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Վալենսիան» 26 միավորով 17-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Աթլետիկո» - «Վալենսիա»՝ 3-0 (տեսանյութ)
Անտուան Գրիզման, 23, Յանիկ Կարասկո, 49, Տոմա Լեմար, 67